Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կոլիզեումը չի դիմադրում այլևս

Կոլիզեումը չի դիմադրում այլևս
31.07.2012 | 20:25

Հռոմի խորհրդանիշներից մեկը` Կոլիզեումը սկսել է թեքվել՝ հարավային հատվածը 38 սանտիմետրով ներքև է իջել: Պատի իջեցման պատճառ համարում են փողոցային բուռն երթևեկությունից առաջացած վիբրացիաները. ամֆիթատրոնը կառուցողները ոչ մի կերպ չէին կարող հաշվարկել 21-րդ դարի արագությունները: Եվս մի պատճառ է համարվում հարավային պատի հիմքում հնարավոր ճեղքը: Կոլիզեումի տնօրեն, հնագետ Ռոզելա Ռին տագնապած է, նա կարծում է, որ եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ամֆիթատրոնի պահպանված երկու թևերը կարող են իրարից անջատվել և երկու տարբեր հուշարձանները միավորելու անհրաժեշտություն կծագի:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ